Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սա է Հայից գողացուած հողը, դրօշը, պատիւը եւ ապագան

Սա է Հայից գողացուած հողը, դրօշը, պատիւը եւ ապագան
27.09.2024 | 13:24

Արցախը մեզանից բաժանողները միայն թուրքի հարուածները չէր, այլ շատ «հայերի» գործերն ու խօսքերը, մտքերն ու դաւաճանութիւնները։

Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, առանց որի Հայաստանը չունի ապագայ, այլ ունի կործանում, որն արդէն ապրում էք։

Մեր մեծագոյն ցաւը այն չէ որ թշնամին ռազմական յաղթանակ տարաւ, այլ այն՝ որ հայ կոչուածներից շատեր դադարեցին սա ՀԱՅԻ դրօշ ու հող համարել, ու երկրի գլխին պահել թշնամի ՍՏՈՒԹԵԱՆ եւ բաժանարարութեան իշխանութիւն, իրենց անձնական պաշտօնի, հանգստի, փողի ու սին վայելքների համար։

Հայ ժողովուրդը կը փրկուի երբ արթանանայ նիւթապաշտութեան, անտարբերութեան իր մահաբեր քնից, ոտքի կանգնի, եւ իր հաւատով կարողանայ վերահաստատել մեր ազգի միասնութիւնը, յոյսն ու սէրը։

Պատիւը փողով ձեռք չեն բերում, հողն էլ փողով չեն ծախում..։ Պէտք է մաքրել մտքերը, սրտերն ու հոգիները պիղծ նիւթապաշտութիւնից, անձնասիրութիւնից, եւ Քրիստոսի նման անձնուէր հոգին ներարկել բոլորի սրտերում արժէքները աւելի բարձր դասելու անձնական շահերից։

Նախնիների սրբութիւն ու պատիւ պէտք է ունենալ կեանք ունենալու համար։

Պէտք է բռնցքուել ու մերժել ներկան եւ իմանալ ոտքի կանգնել։

Պէտք է պատիւը յետ բերել ու գործով հող ազատագրել։

Պէտք է իմանալ գործերով Ո՛Չ ասել մեզ գլխին դրուած ստերին ու սրերին։

Տ. Սերոբ քահանայ ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ